Միխայիլ Սահակաշվիլի. Ռուսաստանի հետ նոր պատերազմն ինքնասպանություն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ նոր պատերազմն ինքնասպանություն է, եւ Վրաստանը ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի հարձակվելու Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքով, հարցը նրանում չէ, թե արդյոք Վրաստանը ցանկանում է պատերազմել Ռուսաստանի հետ, այլ նրանում, թե արդյոք դա ցանկանում է Ռուսաստանը: «Ռուսաստանը հայտարարել է, որ դեռեւս չի ավարտել իր առաքելությունը, որի խնդիրներից մեկը վրացական կառավարությանը գահընկեց անելն է: Վրացական սահմանի մոտ 120 հազար ռուս զինվորականներ եւ 200 կործանիչներ կան, որոնք ցանկացած պահին պատրաստ են թռչել:



Իրադրությունը մեծապես հիշեցնում է այն, ինչ կատարվում էր մեկ տարի առաջ: Առանց միջազգային հանրության ճնշման Վրաստանին չի հաջողվի հաղորդակցվել Ռուսաստանի հետ դիվանագիտական լեզվով, որը նա չի հասկանում»,- ընդգծել է վրացական նախագահը, հաղորդում է France 24 հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---