ՀԱՊԿ-ն մտադիր է կիբերհանցավորության դեմ պայքարի մասնագետների նախապատրաստման կենտրոններ ստեղծել 6 օգոստոսի 2009 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ղրղզսատոնւմ տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը բավական արդյունավետ էր, քանի որ քննարկումներն անցան առավել անկեղծ մթնոլորտում, Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են ակտուալ հարցեր, որոնք ծառացած են պետությունների եւ կազմակերպությունների առջեւ: «Մենք չափազանց կարեւորում ենք տեղեկատվական անվտանգությունը, ներթափանցումից պետական կազմակերպությունների, հաղորդակցությունների պաշտպանությանը վերաբերող հարցերը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ընդ որում նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն մտադիր է ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի մասնագետների նախապատրաստման կենտրոններ ու կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումներ: Բորդյուժան նաեւ ներկայացրել է ՀԱՊՀ գագաթնաժողովում քննարկված երկու հարց` վերնախավի, քաղաքագետների, զինվորականների հետ աշխատանքի, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կադրերի պատրաստման կենտրոնների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ: Հուլիսի 31-ին-օգոստոսի 1-ին Ղրզղստանում` Իսսիկ-Կուլ լճի ափին Ղրղզստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի նախագահները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |