ԱՄՆ համար Գաբալայում ՌԼԿ օգտագործումն ընդհանրապես առաջնային չէ 6 օգոստոսի 2009 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների համար Գաբալայում ՌԼԿ օգտագործումը Ռուսաստանի հետ համատեղ ընդհանրապես առաջնային չէ: Այդ մասին հայտնել է քաղաքական տեսաբան, Վաշինգտոնի «Գործնական մարդիկ» ամսագրի բյուրոյի ղեկավար Յուրի Սիգովը: «Խնդիրը կայանում է նրանում, որ ամերիկացիները, ինչպես եւ չինացիները, չեն ձգտում որեւէ բան որեւէ մեկի հետ համատեղ անել: Ամերիկացիներն ունեն կոնկրետ կազմակերպություն` ՆԱՏՕ-ն, որտեղ նրանք ղեկավարող դեր են խաղում եւ կարող են հսկել գրեթե բոլոր հիմնական հարցերը: Ես կասեի` դա ոչ թե փոխըմբռնման հարց է, այլ փոխկախվածության, որի հիման վրա լուծվում են բոլոր խնդիրները: Ռուսաստանի հետ վստահության տարրն ի սկզբանե` որպես այդպիսին, բացակայում է: Այսինքն չկա այսպիսի բան, որ այն, ինչ անում են ռուս ներկայացուցիչները, ամերիկացիների կողմից ընկալվի որպես դաշնակցի գործողություններ: Ամերիկացիներն անընդհատ դավ են փնտրում: Նույն վերաբերմունքն է նաեւ ռուսական կողմից: Ուստի ինչ-որ բան համատեղ օգտագործելու վերաբերյալ ամերիկացիներին րված առաջարկը դատապարտված է ձախողման: Այո, նրանք կարող են ասել, որ «մենք դա կքննարկենք», բայց նրանք երբեք այդ քայլին չեն դիմի: Եթե նրանց իսկապես կայարան կամ լրտեսության կետ է հարկավոր, նրանց համար ավելի հեշտ է գումար վճարել Ադրբեւանին, այնտեղ կառուցել այն, ինչ ուզում են, այնտեղ սեփական մարդկանց տեղակայել եւ հետեւել ամեն ինչին: Նրանք երբեք ոչինչ համատեղ չեն անի: Այստեղ, կրկնում եմ, բացառիկ նույնություն է Չինաստանի հետ: Այդ երկրներն ինքնաբավ են, ուստի նրանց համար իմաստ չունի որեւէ բան համատեղ օգտագործել»,- ընդգծել է Սիգովը, գրում է Day.Az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |