Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության խաղաղ լուծումը շահեկան չէ Սահակաշվիլիին 6 օգոստոսի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանին իրադրության սրում է հարկավոր, որպեսզի նա մշտապես ուշադրության կենտրոնում լինի»,- Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով, Վրաստանին շահեկան է Ռուսաստանին ներկայացնել որպես «հրեշ» ներկայացնել, քանի որ դա նրան օգնություն, գումար եւ բարոյական օգնություն կտա այլ պետությունների կողմից:«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության խաղաղ լուծումը շահեկան չէ Սահակաշվիլիին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նիկոլայ Բորդյուժան նաեւ անմտություն է համարել Ղրղզստանի տարածքում ռուսական ռազմակայանի ստեղծման հարցի շուրջ ծագած «իրարանցումը»: «ՀԱՊԿ ականջ է դնում բոլոր երկրների կարծիքին, եւ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք գտնել այդ հարցի լուծումը: Դեռեւս ոչինչ լուծված չէ, եւ տեղը որոշված չէ, դեռեւս ռազմակայանի տեղակայման վերաբերյալ ոչ մի հաշվարկներ չկան, այնպես որ դրանից «արտակարգ» նորություն պետք չէ սարքել»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |