«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն

PanARMENIAN.Net - Հայաստանի «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն:



Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, հնչունային օպերատորներ եւ պրոդյուսերներ, ովքեր ավարտել են համապատասխան բուհը կամ ուսանում են վերջին կուրսում:



Դասընթացները կսկսվեն սեպտեմբեր ամսին: Առաջին դասընթացը կվարի հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:



Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 20-ը:



Դասընթացների մասնակցության բոլոր ծախսերն ապահովում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---