Չնայած ՀԱՊԿ հետ ակտիվ համագործակցությանը, Իրանը դեռեւս չի պատրաստվում կազմակերպություն մտնել

PanARMENIAN.Net - Իրանը ՀԱՊԿ հետ համագործակցում է շատ ծրագրերի շրջանակներում, Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով, Իրանը մասնակցում է թմրադեղերի թրաֆիկինգի դեմ պայքարի գործողություններին, բայց, չնայած իր ակտիվ մասնակցությանը, Իրանի` ՀԱՊԿ մտնելու վերաբերյալ կոնկրետ քայլեր դեռեւս չեն նախաձեռնվում:



Նիկոլայ Բորդյուժան մեկնաբանել է նաեւ այն փաստը, որ Բելառուսը եւ Ուզբեկստանը չեն ստորագրել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) մասին համաձայնագիրը:



«Բելառուսը միշտ հավանություն է տվել այդ նախագծին, եւ ես գտնում եմ, որ նա տեխնիկական պատճառներով չի ստորագրել ՕԱՀՈՒ վերաբերյալ պայմանագիրը:



Բորդյուժան նաեւ ընդգծել է, որ Բելառուսը չի ընդունել նախագահությունը ՀԱՊԿ-ում Կազմակերպության գագաթաժողովին բելառուսական պատվիրակության բացակայության պատճառով:



Բելառուսը պետք է հունիսին Մոսկվայում Հայաստանից ընդուներ ՀԱՊԿ նախագահությունը: Սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չժամանեց հանդիպմանը, եւ այդ կապակցությամբ տեխնիկական նախագահությունն իր վրա վերցրեց Ռուսաստանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---