Ռուբեն Հակոբյան. Թուրքիայի հետ սահմանի բացման գործընթացն ի սկզբանե վստահություն չի ներշնչել 6 օգոստոսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, փակուղի է մտել: Ընդհանրապես, Թուրքիայի հետ սահմանի բացման գործընթացն ի սկզբանե վստահություն չի ներշնչել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:Հակոբյանի խոսքով, Թուրքիան չի կարող առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված նախապայմանների սահմանի բացման գնալ: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիան խորհրդարանական երկիր է եւ պետական իշխանության համակարգում առանցքային տեղը պատկանում է վարչապետին, այլ ոչ թե նախագահին: Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է նախապայմանների դիրքից հարաբերությունները կարգավորելու հնարավորության մասին: Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանն այն մասին, որ նա Թուրքիա կմեկնի այն դեպքում, եթե սահմանը բաց լինի կամ իրական քայլեր ձեռնարկվեն ՀՀ սահմանների արգելափակումը հանելու համար` Հակոբյանն ընդգծել է, որ դրան մեծ նշանակություն չի տալիս, քանի որ սահմանը կարելի է կարճ ժամանակով բացել եւ ապա նորից փակել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |