Իրանում պահանջում են Ահմադինեժադի մահը 7 օգոստոսի 2009 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Հարյուրավոր ընդդիմադիրներ վանկարկում են` «Մահ բռնապետին»: Ոստիկանությունը դեռեւս չի միջամտում իրադարձություններին: Երկու օր առաջ Ահմադինեժադը երկրորդ անգամ ստանձնեց իր պարտականությունները Իսլամական հանրապետության ղեկավարի պաշտոնում: Այդ պաշտոնում նրան հաստատեց Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին: Ընդդիմությունը ի սկզբանե վիճարկում էր ընտրությունների արդյունքները: Մարդիկ Վանակ զբոսայգում են, կարգախոսներ են վանկարկում: «Այստեղ են նաեւ հարյուրավոր ոստիկաններ, որոնք պահպանում են հասարակական կարգը»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը խորհրդարանում: Հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, տանուլ տված ընդդիմադիր Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները մեղադրեցին իշխանություններին արդյունքները կեղծելու մեջ: Ձայների մասնակի վերահաշվարկը, որ անցկացրեց Իրանի Դիտորդների խորհուրդը, չազդեց ընտրությունների վերջնական արդյունքի վրա` հաղթող ճանաչվեց Ահմադինեժադը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագահները չեն շնորհավորել Ահմադինեժադին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |