ՀՀ նախագահի Թուրքիա այցի վերաբերյալ Երեւանում հնչող ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի

PanARMENIAN.Net - «2009թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելելու վերաբերյալ հայկական քաղաքական դաշտում հնչող դրական կամ բացասական կարծիքները տրամաբանական են եւ գոյության իրավունք ունեն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



Նրա խոսքով, եթե Հայաստանի նախագահի այցը դիտարկենք որեւէ այմանավորվածությունների ենթատեքստում, որոնք թուրքական կողմը չի կատարել, ապա Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա տեղին չէ:



Մելքոնյանի խոսքով, կա մեկ այլ տեսակետ, որը շրջանառվում է թուրքական մամուլում, եւ որի համաձայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստան էր ժամանել առանց որեւէ նախապայմանների, իսկ այժմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է նախապայմաններ առաջադրում: «Այդ առիթով ցանկանում եմ նշել, որ մինչեւ վերջին օրը Գյուլը պաշտոնապես չէր հայտարարում իր այցի մասին եւ Հայաստան ժամանեց այդ թվում նաեւ ռուս-վրացական հակամարտության առիթով, այսինքն` նրա այցը պայմանավորված էր արտաքին քաղաքական գործընթացներով»,- ընդգծել է Ռ.Մելքոնյանը:
 Ուշագրավ
---