Ղրիմի հայ համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը կարող է գլխավորել Ղրիմի Ազգամիջյան հարաբերությունների կոմիտեն 7 օգոստոսի 2009 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի ռուս համայնքը մտադիր է ընդդիմանալ նրան, որ Ազգամիջյան հարաբերությունների եւ բռնագաղթված քաղաքացիների հանրապետական կոմիտեն գլխավորի Ղրիմի թաթարների ներկայացուցիչը: Նրանք առաջարկում են, որ այդ կոմիտեն գլխավորի բռնագաղթված ժողովրդներից մեկի օրինական ազգային-մշակութային ընկերակցություններից մեկի նախագահը: Դա կարող է լինել կամ Ղրիմի հայ համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը, կամ Ղրիմի բուլղարների հանրապետական ընկերակցության նախագահ Իվան Աբաժեռը, կամ գերմանացիների «Վիդերգերբուրտ» հանրապետական ընկերակցության նախագահ Յուրի Գեմպելը: Ըստ համայնքի անդամների, «այդ միջոցներն անհրաժեշտ են Ղրիմի տարածքում պետական էթնոքաղաքականության ոլորտում ձեւավորված արատավոր պրակտիկան շտկելու համար: Բացի այդ, Ղրիմի ռուս համայնքում կարծում են, որ կոմիտեի տեղակալների երկու թափուր տեղերը պետք է զբաղեցնեն սլավոնական ազգության ներկայացուցիչեր, «վերացնելու համար կադրային քաղաքականության մեջ առաջացած դիսբալանսը»: Ըստ համայնքի, կոմիտեի կադրային կազմի 90 տոկոսը Ղրիմի թաթարներն են, ուստի այդ մարմինը գտնվում է անօրինական ազգային խորհրդարանի` Ղրիմի թաթարների մեջլիսի կառավարման ներքո: Կոմիտեում նշում են, որ նրանց հայտարարությունը կապված է առաջիկա հնարավոր կադրային ռոտացիաների հետ կոմիտեում, ինչպես նաեւ այն բանի հետ, որ «համայնքն արդեն հանրության ուշադրությունը հրավիրել է ազգային քաղաքականության մեջ տեղ գտած բացթողումների վրա, որն իրականացվում է մեկ ազգության, այն է` Ղրիմի թաթարների օգտին»,-հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |