ԵԱՀԿ ՄԽ չի կարող ճնշում գործադրել Հայաստանի կամ Ադրբեջանի վրա 7 օգոստոսի 2009 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող ճնշում գործադրել Հայաստանի կամ Ադրբեջանի վրա: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան Ծաղկաձորում կայացած «Եվրոֆորումում»: «Մենք ընդամենը միջնորդներ ենք եւ կարգավորման զանազան տարբերակներ ենք առաջարկում, իսկ որոշումն ընդունում են հակամարտող կողմերը: Միջնորդները խաղաղություն են ցանկանում, որը չի կարող ձեռք բերվել առանց այս կամ այն կողմի զիջումների: Ներկայումս անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել երկու հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի միջեւ: Իհարկե, Լեռնային Ղարաբաղը պետք է իր կարգավիճակն ունենա, որը կորոշվի հանրաքվեի ճանապարհով. դա մտնում է Մադրիդյան սկզբունքների մեջ»,- ասել է ամերիկյան դիվանագետը:Նա նաեւ ընդգծել է, որ սկզբնական փուլում Ադրբեջանին պետք է վերադարձվեն մի քանի շրջաններ, որոնք կազմում են ԼՂՀ շուրջ անվտանգության գոտին, իսկ հետո` մի հինգ տարի անց` մնացածը: «Մենք պնդում ենք նաեւ ծանր սպառազինությունը դուրս բերելու հարցում` ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար: Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները մի քանի ամիս կտեւեն, եւ միայն հետո կարելի է խոսել հաշտության պայմանագիր կազմելու մասին»,- ընդգծել է Բրայզան: Ամերիկյան դիվանագետի ներկայիս տարածաշրջանային այցը վերջինն է` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: ԶԼՄ տվյալների համաձայն Մեթյու Բրայզան կարող է գլխավորել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |