Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը 7 օգոստոսի 2009 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պատմական հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: Այդ մասին Ծաղկաձորում կայացած «Եվրոֆորումում» հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը:Ամերիկյան դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակ կհատկացվի, իսկ նրա վերջնական կարգավիճակը կորոշվի որոշ ժամանակ անց հանրաքվեի ճանապարհով: «Հանրաքվեի ժամանակ կպահպանվի հայկական եւ ադրբեջանական բնակչությունների հավասարակշռությունը ԽՍՀՄ բնակչության անցկացրած վերջին մարդահամարին համապատասխան»,- ընդգծել է Բրայզան: 1989թ. ԽՍՀ բնակչության վերջին մարդահամարի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԼՂԻՄ) բնակվում էր 75% հայ եւ 23% ադրբեջանցի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |