Ալեքսանդր Սոտնիչենկո. «Կովկասը նուրբ մոտեցում է պահանջում» 8 օգոստոսի 2009 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, Թուրքիան չի ղեկավարվում ազգային սկզբունքներով երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: «Որքանով ես տեղյակ եմ, չնայած հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքին, հայերին թույլատրվում է այցելել Թուրքիա»,-ասել է ռուս փորձագետը` նշելով, որ հնարավոր է շուտով գործի նաեւ Հայաստանն ու Թուրքիան իրար կապող երկաթուղին, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա: «Ես հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա միջնորդի դեր կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է Ալեքսանդր Սոտնիչենկոն` հավելելով, որ «Կովկասը նուրբ մոտեցում է պահանջում, ըստ այդմ էլ պետք է լուծվեն բոլոր հարցերը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |