ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ25 ապրիլի 2002 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄն նախագահ Ջորջ Բուշը ուղերձով դիմել է Ամերիկայում բնակվող հայերին Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Ամերիկայի Հայկական Համագումարից, Բուշը. խոսելով դարասկզբի «ահավոր ողբերգության» մասին, նշել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել այդ իրադարձություններից: Ցավակցելով ամբողջ աշխարհի հայերին` Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Թուրքիային տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապեր հաստատել Հայաստանի հետ: Երախտագիտություն հայտնելով պաշտոնական Երեւանին ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին ցուցաբերած աջակցության համար` Ջորջ Բուշը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ակտիվացնելու Վաշինգտոնի մտադրության մասին: ԱՄՆ-ն նաեւ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման, շուկայական հարաբերությունների կայացման, Եվրոատլանտյան ընկերակցության հետ ինտեգրման խորացման հարցերում, ասվում է նախագահի ուղերձում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |