ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ծանոթ չեն տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկություններին 8 օգոստոսի 2009 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները, հակառակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Հայաստանն ընդգրկված չէ South Stream եւ Nabucco նախագծերում` միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների պատճառով»,-ասել է ռուս վերլուծաբանը: Ըստ նրա, նախագծերի մասնակիցները միայն կշահեն, եթե Հայաստանը մասնակցի նախագծերին: «Տեսականորեն Հայաստանը կարող է մասնակցել, սակայն այպես թե այնպես, նա լիարժեք մասնակցություն չի ունենա»,-ասել է Սոտնիչենկոն: Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը բավականին բարդ հարց է: «Ամենագլխավորն այն է, որ թույլ չտրվի, որպեսզի ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ նույնիսկ ԵՄ-ն միջամտեն որեւէ հարցի կարգավորմանը տարածաշրջանում, քանի որ ծանոթ չեն հակամարտությունների առանձնահատկություններին»,-ասել է փորձագետը: Թուրքիայի ու Ռուսաստանի վարչապետները օգոստոսի 7-ին Անկարայում համաձայնագիր են ստորագրել գազային եւ նավթային ոլորտներում համագործակցության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |