Թուրքիայի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը10 օգոստոսի 2009 - 13:16 AMT PanARMENIAN.Net - «Մենք հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ, ավելի մեծ ջանքեր կգործադրի ղարաբաղյան խնդրի լուծման համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն : Նրա խոսքերով, Վլադիմիր Պուտինը վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Ռուսաստանն էլ ավելի կակտիվացնի իր դերն այդ խնդրի լուծման գործում:«Մենք տրամադրված ենք կարգավորել մեր խնդիրները Հայաստանի հետ, սակայն Ղարաբաղյան խնդիրը խանգարում է մեզ առաջ ընթանալ այդ ուղղությամբ, ուստի մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, օգտագործելով իրենց հեղինակությունը, կկարողանան կարգավորել այդ խնդիրը, որպեսզի տարածաշրջանում վերջապես խաղաղություն եւ երկարատեւ համագործակցություն հաստատվի», - նշել է Ահմեդ Դավուդօղլուն: Նա նաեւ հաղորդել է, որ Ռուսաստանի հետ ստորագրված էներգետիկ համաձայնագրերը չեն խանգարի Nabucco-ի իրականացմանը: «Nabucco-ն շատ կարեւոր նախագիծ է, եւ այն կիրականացվի: Մենք առաջիկայում հույս ունենք համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ գազի հարցի շուրջ, եւ կարծում եմ, որ այդ համաձայնագիրն առավել վստահություն կհաղորդի այդ նախագծին», - նշել է նա, հաղորդում է CNN-Turk-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |