ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԲՈՒՇԻ ՈՒՂԵՐՁԻՑ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրվա կապակցությամբ, հայերին ուղղված իր ավանդական ուղերձում անվանել է դարի սկզբի այդ իրադարձությունը «սարսափելի ողբերգություն»: «Այդ սարսափելի սպանությունները վերքեր են թողել, որոնք մինչեւ այժմ ցավ են պատճառում մարդկանց Հայաստանում, Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում: Ես բաժանում եմ ԱՄՆ եւ ամբողջ աշխարհի հայերի վիշտը»: Այս կապակցությամբ, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հայտարարել է, որ ԱՄՆ հայ համայնքը «լրջորեն մտահոգված եւ հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բուշը հերթական անգամ չկատարեց իր նախընտրական խոստումը»: «Դժբախտաբար, մենք նորից վկա դարձանք ամերիկյան վարչակազմի մասնակցությանը` Հայոց ցեղասպանության ժխտելուն ուղղված թուրքական քաղաքականությանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---