ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՇԳԱԲԱԴԻ ՎԵՀԱԺՈՂԸ ԱՆՎԱՆԵԼ Է` ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Աշգաբադում ավարտեց աշխատանքը մերձկասպյան երկրների ղեկավարների վեհաժողովը: Վեհաժողովում քննարկման գլխավոր առարկան Կասպից ծովի կարգավիճակի հարցն էր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, Աշգաբադից վերադառնալուց հետո, անվանել է վեհաժողովը «շատ կարեւոր իրադարձություն»: Նա նշել է, որ պետությունների ղեկավարները հնարավորություն ստացան իրենց դիրքորոշումն

արտահայտել Կասպից ծովի կարգավիճակի կապակցությամբ: Այդ հարցում պետք է հենվել մինչեւ այժմ Կասպից ծովի վերաբերյալ ձեւավորված գործող կարգի եւ միջազգային իրավունքի կարգի վրա հիմնված միջնագծի սկզբունքի վրա: Հեյդար Ալիեւը հայտնել է, որ նախագահները չեն ընդունել ամփոփիչ բանաձեւը` նրա թերի լինելու կապակցությամբ, եւ հանձնարարել են դիվանագետներին շարունակել աշխատանքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---