Օգոստոսի 13-15 Ախալաքալաքում կկայանա «Անիվներով ոսկե ծիրան» կինոփառատոնը10 օգոստոսի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Ախալքալաքում երկրորդ անգամ է փառատոնային ֆիլմերի ցուցադրություն կազմակերպում:Այս անգամ ցուցադրությանը միացել են Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը եւ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը: Օգոստոսի 13-15 Ախալաքալաքի Մշակույթի կենտրոնում կկայանա «Անիվներով ոսկե ծիրան» խորագրով կինոփառատոնը: Օգոստոսի 14-ին կցուցադրվեն երկու վրացական ֆիլմեր` Գեորգի Օվաշվիլու «Այն ափը», որն այլ մրցանակների հետ միասին ստացավ Երեւանի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, եւ Զուրաբ Ինաշվիլու փաստագրական ֆիլմը: Փառատոնի ծրագրում կա եւս երկու ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Սահմանը» եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |