ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ25 ապրիլի 2002 - 23:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը. անվտանգության միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դերը» թեմայով կոնֆերանսը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, կոնֆերանսի կազմակերպիչներն են` Երեւանի Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտւտը ՆԱՏՕ-ի Տեղեկատվության եւ մամուլի վարչության ֆինանսական աջակցությամբ, Էբերտի անվան հիմնադրամը եւ Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղը: Կոնֆերանսի մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման,Կովկասում անջատողականության եւ ահաբեկչության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անվտանգության նոր մթնոլորտի ձեւավորմանն ու «երրորդ կողմերի» դերակատարմանը վերաբերող խնդիրներ: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում են` Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ գեներալ Հարրի Ջոնսոնը, ՀՀ-ում Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի Արտակարգ եւ Լիազոր դեսպաններ Պաոլո Անդռեա Տրաբալցան, Տիմոտի Ջոնսը եւ Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, ինչպես նաեւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |