«Լույս» հիմնադրամը 41 ուսանողի կրթաթոշակ է հատկացրել աշխարհի հեղինակավոր համալսարաններում ուսանելու համար10 օգոստոսի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել են «Լույս» հիմնադրամի եւ «Լույս»-ի գործընկեր» ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ եւ նրանց հանձնել սերտիֆիկատներ:«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարասանյանի խոսքերով, այս տարի «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացել է 41 ուսանող: Նրանք ընդունվել են Հարվարդի, Սթենֆորդի, Եյլի համալսարաններ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ), Օքսֆորդի, Քեմբրիջի եւ Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության համալսարաններ (Միացյալ Թագավորություն), Էքոլ Պոլիտեխնիկ (Ֆրանսիա), Ժնեւի համալսարան (Շվեյցարիա): «2009-2010 ուսումնական տարում մենք կազմել են աշխարհի լավագույն 24 բուհից կազմված ցանկ եւ 455.893 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ենք հատկացրել կրթաթոշակների համար: Ընթացիկ տարվա կրթաթոշակների համար նախատեսված բյուջեն ամբողջովին սպառվել է», - նշել է Ժակլին Կարասանյանը: Թեեւ 2009 թվականի կրթաթոշակի արժանացած ուսանողների 90 տոկոսը ՀՀ քաղաքացի է, Ժակլին Կարասանյանը հույս է հայտնել, որ գալիք տարում ծրագրին կմասնակցեն նաեւ Սփյուռքի ներկայացուցիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |