Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջերմուկում ընթացող Գրան-պրի ՖԻԴԵ-ում10 օգոստոսի 2009 - 22:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացավ օգոստոսի 9-ին Ջերմուկում մեկնարկած Գրան-պրի ՖԻԴԵ սերիայի 5-րդ շրջանի 2-րդ փուլը: Առաջնության գլխավոր ֆավորիտ, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2-րդ փուլում հաղթանակ է տարել ռու շապմատիստ Եվգենի Ալեքսեեւի հանդեօ: Ռուսը հանձնվեց պարտիայի 72-րդ քայլի վրա: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը կրկնեց իր նախորդ արդյունքը` կրկին ոչ ոքի խաղալով այս անգամ բուլղարացի Իվան Չեպարինի հետ:Արդյունավետ ստացվեց նաեւ Յակովենկո-Կամսկի պարտիան, որում ռուսը բարձունքում հայտնվեց` պարտիան հօգուտ իրեն ավարտելով 29-րդ քայլում: 2 փուլերից հետո մրցաշարային սանդղակը գլխավորել են միանգամից երեք գրոսմայստերներ` Լեւոն Արոնյանը, Պետեր Լեկոն եւ Իվան Չեպարինովը, ովքեր 1,5-ական միավոր են հավաքել: 3-րդ փուլում Արոնյանը կհանդիպի իր հետ միասին սանդղակը գլխավորող Իվան Չեպարինի հետ, իսկ Հակոբյանն իր ուժերը կչափի Գատա Կամսկու հետ: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ սեւերով կխաղան: 2-րդ փուլի պարտիաները` Պետեր Լեկո - Պավել Էլյանով - 0,5:0,5 Սերգեյ Կարյակին - Բորիս Գելֆանդ - 0,5:0,5 Էտյեն Բակրո - Ռուստամ Կասիմժանով - 0,5:0,5 Դմիտրի Յակովենկո - Գատա Կամսկի - 1:0 Վլադիմիր Հակոբյան - Իվան Չեպարինով - 0,5:0,5 Լեւոն Արոնյան - Եվգենի Ալեքսեեւ - 1:0 Էռնեստո Ինարկիեւ - Վասիլի Իվանչուկ - 0,5:0,5 Մրցաշարային դրությունը 2 փուլերից հետո` Արոնյան, Լեկո, Չեպարինով` 1,5 միավոր; Հակոբյան, Յակովենկո, Բակրո, Կարյակին, Գելֆանդ, Էլյանով, Կասիմժանով, Իվանչուկ` 1; Ալեքսեեւ, Ինարկիեւ, Կամսկի` 0,5: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |