Հայ նկարիչների գեղանկարներն անհետացել են Արտաշատի Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից

PanARMENIAN.Net - Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից անհետացել է հայ նկարիչների երեք գեղանկար : Ցոլակ Ազիզյանի «Ամառային երեկո», Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» եը Գաստելլո Գասպարյանի «Հողը» գեղանկարները պատկանում էին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կենտրոնին ժամանակավոր հանձնված 109 աշխատանքների շարքին:



ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, պարզվել է, որ նշված մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հ.-ն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ, ինչի հետեւանքով կորել են նշված գեղանկարները, որի արդյունքում՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը պատճառվել է 580.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---