Ծաղկաձորում իր աշխատանքն է սկսել Համահայկական պատանեկան համաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր հայկական Ծաղկաձոր հանգստյան քաղաքում կայացել է ամենամյա Համահայկական յոթերորդ պատանեկան համաժողովի բացման արարողությունը, որի կազմակերպիչը «Միջազգային Համահայկական Պատանեկան Կենտրոնն» է:



Այս տարի համաժողովը կգործի օգոստոսի 10-15, իսկ կմասնակցեն Հայաստանի զանազան մարզերի, Արցախի, Ջավախքի, ինչպես նաեւ սփյուռքի երիտասարդ սերնդի մոտ հարյուր ներկայացուցիչներ: Միջոցառման բացման արարողությանը նախագահել է Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը:



Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ այդ համաժողովը կնպաստի Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության միջեւ փոխհարաբերությունների զարգացմանը: Իսկ Սփյուռքը եւս մեկ հնարավորություն է ստանում ավելի մոտծանոթանալու Հայաստանում կատարվող զանազան գործընթացներին:



Ստեփան Պետրոսյանը համաժողովի մասնակիցներին արգասաբեր աշխատանք եւ հաջողություն է մաղթել բոլոր նախաձեռնություներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---