Վրաստանի հայկական սփյուռքը մայրենի լեզվով ուսանելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի11 օգոստոսի 2009 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայկական սփյուռքը մեծ խնդիրներ ունի: Այսօր Ծաղկաձորում ամենամյա Համահայկական յոթերորդ պատանեկան համաժողովի բացման արարողությանը նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը` պատասխանելով Վրաստանի հայկական սփյուռքի ներկայացուցչի հարցին:Սփյուռքի փոխնախարարը նշել է, որ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Վրաստանի հայկական համայնքի համար հայերենի ուսուցումը գրեթե անհնար է դարձել այն պատճառով, որ այժմ Վրաստանը Հայաստանին թույլ չի տալիս գրքեր ուղարկել իր երկիր, որպեսզի Վրաստանում բնակվող հայերը կարողանան ուսանել մայրենի լեզվով: Այդ առիթով փոխնախարարը նաեւ ավելացրել է, որ Վրաստանի հայ երիտասարդությունը, չունենալով հայկական դպրոց հաճախելու հնարավորություն, ստիպված է սովորել ռուսական դպրոցներում, որտեղ կան հայկական դասարաններ: Ստեփան Պետրոսյանը հաղորդել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրադրությունը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես, նախարարությունը որակավորման բարձրացման համար Հայաստան է հրավիրել Թբիլիսիի հայոց լեզվի մի շարք ուսուցիչների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |