ՎՈՒԱՄ-ի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը անհանգստության առիթ է տալիս Հայաստանում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:



Հանդիպման ընթացքումքննարկվեցիներկու երկրների արտաքին քաղաքականության համար գերակա համարվող եվրոպական ինտեգրման, ինչպես նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության անդամ պետությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:



Տիկին Զոհրաբյանը եւ դեսպան Բոժկոն կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում հարաբերությունների աշխուժացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:



ԱնդրադառնալովՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում որոշ հարցերում Ուկրաինայի որդեգրած դիրքորոշմանը, տիկին Զոհրաբյանը նշեց, որ դրանք մտահոգությունների տեղիք են տալիս եւ հույս հայտնեց, որ Հայաստանի համար գերակա հարցերում Ուկրաինան կդրսեւորի շատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում: Տիկին Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ցանկացած խնդիր եւ հարց հնարավոր է լուծել փոխադարձ քննարկումների միջոցով:



Զոհրաբյանը նկատեց նաեւ, որ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրը նպատակին չի ծառայում: Նա նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հուշագրում ամրագրված դրույթները կյանքի կոչելու համար` մասնավորապես միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցության հարցերում:



Կողմերը կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության դերը բազում կնճռող խնդիրների հաղթահարման հարցում եւ եկան համաձայնության, որ անհրաժեշտ է այդ ոլորտում արարողակարգային բնույթից անցնել շատ ավելի գործնական քայլերի:



Նաիրա Զոհրաբյանը եւ Ալեքսանդր Բոժկոն համակարծիք էին, որ թեեւ առկա են որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ երկու երկրների համար գերակա են այնպիսի արժեքներ, որոնց շուրջ կարող են զարգացնել հետագա համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---