«Հայկական Բուենոս Այրես»-ն անցնում է Արգենտինայի մայրաքաղաքում11 օգոստոսի 2009 - 22:07 AMT PanARMENIAN.Net - 2009թ. օգոստոսի 10-ինԲուենոս-Այրեսի մշակույթի նախարարության Պատմական եւ մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Բուենոս-Այրեսում ՀՀ դեսպանության ու արգենտինահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ մեկնարկեց «Հայկական Բուենոս Այրես» անվանումը կրող միջոցառումը: Բուենոս Այրեսի կառավարության կողմից իրականացվող այս պատմամշակութային ծրագրի նպատակն է ցույց տալ Արգենտինայի մայրաքաղաքում բնակվող հայերի դերը քաղաքի մշակութային, տնտեսական, հանրային, հումանիտար ոլորտներում, ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, հայերի` Արգենտինա ներգաղթելու պատճառներն ու անցած գրեթե 100 տարիների ընթացքում նրանց նվաճումները որպես Արգենտինայի քաղաքացիներ:«Հայկական ԲուենոսԱյրես» ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ մայրաքաղաքի հնագույն շինություններից մեկի` Արգենտինյան Հանրապետության առաջին Խորհրդարանի նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան Պատմական եւ մշակութային ժառանգության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Լետիսիա Մարոնեսեն, Խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Արգենտինայի ազգային ինստիտուտի փոխնախագահ Պեդրո Մուրադյանը, Ժառանգության ու պատմության ինստիտուտի գլխավոր տնօրեն Լիլիանա Բարելան եւ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: «Հայկական ԲուենոսԱյրես» ծրագիրը, որիմեջ ներառված են «Հայերիներգաղթը Բուենոս Այրես», «Հայերը եւ կրոնը», «Ցեղասպանություն եւ ժխտողականություն», «Հայ կնոջ դերը հասարակության մեջ», «Հայկական մամուլ», «Հայկական արվեստ», «Հայկական խոհանոց» եւ այլ թեմաներ, կավարտվի համայնքային համույթների համերգով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |