Սեպտեմբերի 18-ին Բաքվում ծրագրվում է ՍԾՏՀԿ երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպման անցկացում12 օգոստոսի 2009 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Բաքվում ծրագրվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության` ՍԾՏՀԿ , երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպման անցկացում:Նախարարների հանդիպման նախօրեին տեղի կունենա հանդիպում փորձագետների մակարդակով, որը կկայանա սեպտեմբերի 17-ին: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է Մերձսեւծովյան եւ Հարավային Բալկանների 12 պետություն (Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա): ՍԾՏՀԿ-ը հիմնադրվել է 1999 թվականի մայիսի 1-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության մասին պայմանագրի հիման վրա: Ներկայումս ՍԾՏՀԿ-ում նախագահում է Ադրբեջանը: Վերջինիս լիազորությունները կավարտվեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |