Սերգեյ Շաքարյանց. Հայաստանի նախագահին, այնուամենայնիվ, կարող են ստիպել մեկնել Թուրքիա, անկախ ամեն ինչից12 օգոստոսի 2009 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Բոլորն ասում են, որ աշնանը Հայաստանը ճնշման տակ կհայտնվի: Բազմաթիվ տարբերակներ են քննարկվում: Բարդ է ասել, թե սեպտեմբերին ինչ կարգի ճնշում կգործադրվի Հայաստանի վրա, սակայն այն փաստը, որ կգործադրվի, անկասկած է», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:Օրինակ, նրա խոսքերով, թեեւ Հայաստանի նախագահը հայտարարում է, որ Թուրքիա չի մեկնի, քանի դեռ թուրքական կողմը չի կատարել իր խոստումները, չի բացառվում, որ վերը նշված ճնշումը գործադրվի հենց այդ ուղղությամբ. անկախ այն բանից, կբացվի հայ-թուրքական սահմանը, թե ոչ, ՀՀ նախագահին, այնուամենայնիվ, կստիպեն մեկնել ֆուտբոլային խաղը դիտելու: Հայ քաղաքագետը նաեւ նշել է, որ Հայաստանի վրա ճնշման արդյունքներից մեկը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքիորոշումից Հայաստանի հրաժարվելը: Շաքարյանցը նաեւ չի բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հնարավորությունը: «Ամեն ինչ հնարավոր է, սակայն մինչեւ 2009 թվականի վերջ դա անկասկած տեղի չի ունենա: Ադրբեջանը չի համարձակվի պատերազմ սկսել: Նա, ըստ ամենայնի, կսպասի տարածաշրջանում նոր խառնաշփոթի, եւ միայն այդ ժամանակ կմտածի` արժե պատերազմ սկսել, թե ոչ», - ընդգծել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |