Հայաստանում լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում12 օգոստոսի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում: Ինչպես լրագրողներին է հաղորդել ՀՀ Պաշտպանության նապարարության խաղաղապահական բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը, Հայաստանում առաջին անգամ են նման վարժություններ անցկացվում: Սցենարի համաձայն, դրանց մասնակցում են հատուկ նշանակության բրիգադները, ՀՀ բանակի խաղաղապահական ուժերը եւ ավիացիան: Ինչպես նշել է բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը, զորավարժությունները կտեւեն 7 օր, իսկ այս օրն այդ զորավարժությունների 3-րդ օրն է: Խաղաղապահական բրիգադի համար ավարտվել է զորավարժությունների 2-րդ փուլը:Զորավարժությունների սցենարի համաձայն, պայմանական հակառակորդը ճնշել է խաղաղապահների հավաքակազմը: ադյ փուլն ավարտվեց ռազմական գնդակոծությամբ: այնուհետեւ ծրագրված սցենարով հատուկ նշանակության ջոկատները պետք է պայմանական հակառակորդին հետ մղեն, որից հետո խաղաղապահական բրիգադը կվերադառնա տեղակայման նախկին վայրը: Ինչպես հաղորդել է գնդապետ Արթուր Սիմոնյանը, զորավարժություններին մասնակցում են շուրջ 900 զինվորներ եւ սպաներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |