Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ նոր մարդկանց նշանակումը կարող է զգալիորեն փոխել երկրի քաղաքականությունը»,- PanARMENIAN.Net ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում Թինա Քեյդենաուին նշանակելու հնարավորության առիթով:



Ընդ որում, Մասիս Մայիլյանը հույս է հայտնել, որ Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը եւ նրա աջակցությունը այդ շրջանի անկախության ճանաչմանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը ինչպես ԱՄՆ, այնպես էլ միջազգային հանրության կողմից:



Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:



Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---