Հայաստանում ավարտվել է լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը12 օգոստոսի 2009 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական հարթակում այսօր ավարտվեց լայնամասշտաբ զորավարժությունների ակտիվ փուլը, որին մասնակցում էին հայ խաղաղապահներն ու հատուկ նշանակության ուժերը:Զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան ռազմական սպաներ: Զորավարժությունների ժամանակ ռազմական հրաձգություններ են անցկացվել, մշակվել ուղղաթիռով զորքերը իջեցնելու գործողությունը: Զինվորականները ցույց տվեցին նաեւ խաղաղապահական հսկիչ-անցումային կետի աշխատանքի ընթացքը: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ Պաշտպանության նախարարության խաղաղապահական բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը, զորավարժություններին մասնակցում են ՀՀ բանակի շուրջ 900 զինվորներ եւ սպաներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |