Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը13 օգոստոսի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին շահավետ է Ռուսաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկվային ավելի շատ է հարկավոր, քանի որ նա լիարժեք հսկում է Հայաստանի էներգետիկ ոլորտը:Գիրագոսյանը նաեւ նկատել է, որ խոսքն ամենայն հավանականությամբ գնում է ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: «Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը որոշ ակնկալիքներ ունի Թուրքիայից»,- ասել է Գիրագոսյանը` նշելով, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համապատասխան գաղտնի համաձայնություն է ստորագրվել այն մասին, որ Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |