Որոշվել է Միլանում կայանալիք Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը13 օգոստոսի 2009 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Որոշվել է Միլանում սեպտեմբերի 1-12-ը կայանալիք Բռնցքամարտի աշխրահի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը: Այդպիսով, Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 8 բռնցքամարտիկ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, տվյալ պահին Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Արարատում:«Տվյալ պահին Վրաստանի հավաքականի հետ համատեղ հավաք ենք անցկացնում Արարատում, որտեղից կվերադառնանք օգոստոսի 26-ին, իսկ 28-ին կմեկնենք Միլան», - նշել է Մեհրաբյանը: Հայկական հավաքականի մարզիչի խոսքերով, դա հավաքականի վերջնական կազմն է եւ փոփոխությունների չի ենթարկվի: Միլանում կայանալիք Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը. Հովհաննես Դանիելյան- ք/կ 48 կգ(2008 թ. Եվրոպայի չեմպիոն) Դերենիկ Գիժլարյան- ք/կ 51 կգ Ազատ Հովհաննիսյան- ք/կ 57 կգ Հրաչյա Ջավախյան- ք/կ 60 կգ(Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր) Էդուարդ Համբարձումյան- ք/կ 64 կգ (2008 թ. Եվրոպայի չեմպիոն) Սամվել Մաթեւոսյան- ք/կ 69 կգ Անդրանիկ Հակոբյան- ք/կ 75 կգ(2008թ. Ածխարհի գավաթի մրցանակակիր) Ցոլակ Անանիկյան-ք/կ 91 կգ (2008 թ. Եվրոպայի չեմպիոնատի արծաթե մեդալակիր) Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |