ՀԱԿ-ը վերսկսում է իր ուրբաթօրյա բողոքի գործողությունները14 օգոստոսի 2009 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերսկսում է ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: Մասնավորապես, ՀԱԿ-ն այսօր հայտարարություն է հրապարակել, որում ասվում է. «Քանիդեռիշխանությունները ՆիկոլՓաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչանելու ենք, որպեսզինրախոսքըհասնիՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու եռանդը»: Հայտարարությունում նաեւ նշվում է, որ երիտասարդները վերսկսում են Նիկոլ Փաշինյանի սկիզբ դրած ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: «Եվ մենք, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, վստահաբար ասում ենք, որ չենք ընկրկելու որեւէ ուժի առաջ: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի: Եվ ուրեմն, 1+1+1+1+1+1+...», ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Հուլիսի 12-ին ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ բողոքի հաջորդ գործողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին: Ընդ որում, նա չի բացառել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են միջանկյալ ցույցեր կազմակերպվել: Հուլիսի 1-ին հետախուզության մեջ գտնվող 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանձնվել էր իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվել էր եւ փոխադրվել «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հաստատություն: 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմությունը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ը բողոքի գործողությունները վերածվեցվին անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |