Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը14 օգոստոսի 2009 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այդ օրը տեղի է ունենում խաղողի օրհնությունը: Հնում այս տոնը պաշտում էին հատկապես կանայք, որոնք աղոթքով դիմում էին Աստվածածնին` նրանից հայցելով իրենց երեխաների եւ բերքի պաշտպանություն:«Աստվածածնի վերափոխման տոնը գլխավոր նախաքրիստոնեական Նավասարդ տոնի ձեւափոխված տարբերակներից մեկն է, որը տոնվում էր օգոստոսին», - այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Քրիստոնեական աշխարհը Մարիամ Աստվածածնի տոնը նշում է օգոստոսի 15-ին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներով ընդունված է այդ տոնը նշել նույն շաբաթվա կիրակի օրը, երբ, թողնելով իրենց ամենօրյա գործերը, մարդիկ ճոխությամբ նշել են այն` Աստվածածնին նվիրված սուրբ վայրեր ուխտագնացություններ եւ զոհաբերություններ կատարլով: «Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական Հայաստանի զոհաբերության մշակույթում տիրապետող է եղել բուսական զոհաբերությունը, եւ տվյալ դեպքում դա խաղողն է: Իսկ պուրիտանական հասարակությունում այդ ժամանակ խրախուսվում էին պարերն ու զվարճանքները», - ավելացրել է Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետի խոսքերով, նախաքրիստոնեական շրջանում Նավասարդի տոնահանդեսները նվիրված էին մայրության եւ բերքատվության հեթանոսական Անահիտ աստվածուհուն, որին շնորհակալություն էին հայտնում բերքի համար, եւ զոհաբերություններ կատարելով, նրան էին ուղղում իրենց աղոթքները: Արդյունքում Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը ժառանգել է Անահիտի մեծարման ավանդույթների մի մասը, երբ իրենց աղոթքներում քնքշությամբ դիմում էին Սուրբ կույս Մարիամին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |