Վահան Շիրխանյան. Հենց արդարության «դեֆիցիտն» է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը14 օգոստոսի 2009 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայ հասարակությունն ու կառավարությունը պետք է միավորվեն: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, հանրապետության մեջ բացակայում է արդարությունը, եւ դա երկրի ներսում առկա բոլոր տարաձայնությունների հիմնական պատճառն է: Ընդ որում, Շիրխանյանը նշել է, որ արդարության բացակայության պատճառով Հայաստանը մինչ օրս չի կարողանում լուծել ո'չ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրները, ո'չ ղարաբաղյան հակամարտությունը: «Նրանք, ում համար բացակայում է «արդարությունը», արհեստական արգելք են ստեղծում եւ խոչընդոտում խնդիրների լուծմանը»,- ասել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամը: Շիրխանյանը նաեւ նշել է, որ կառավարությունը պետք է «հոգեւոր» մթնոլորտ ստեղծի հասարակության համար, խոսքը գնում է ոչ թե եկեղեցական հոգեւորի, այլ ազգերի համախմբման գաղափարախոսության ապահովման մասին: «Հայաստանում կառավարությունը ընկերակցություն-կառավարություն է, որն ամեն ինչ զուտ իր շահի համար է անում: Կառավարության բոլոր գործողությունները բխում են միայն սեփական շահերից, այլ ոչ թե հայ հասարակության շահերից»,- Վահան Շիրխանյանը: Ընդ որում, նա նկատել է, որ հենց արդարության «դեֆիցիտն» է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |