Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը14 օգոստոսի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել, որտեղ օգոստոսի 15-23 Շչեցին քաղաքում կմասնացի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը Հին Աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ կներկայացնեն 8 բռնցքամարտիկ:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայում, հայ բռնցքամարտիկների պատվիրակությունը Լեհաստան է մեկնել օգոստոսի 11-ին, սակայն պատվիրակության գլխավոր մարզիչը եւ պատվիրակության ղեկավար, Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Մալումյանն այսօր են մեկնել Շչեցին: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությանը` 1.Կարեն Այվազյան` 51 կգ ք/կ 2.Ալեքսան Շախյան` 54 կգ ք/կ 3.Արամ Ավագյան` 57 կգ ք/կ 4.Վլադիմիր Մարգարյան` 64 կգ ք/կ 5.Հարություն Աբրամյան` 69 կգ ք/կ 6.Գոռ Արիստակեսյան` 75 կգ ք/կ 7.Ազատ Դավթյան` 91 կգ ք/կ 8.Հովհաննես Օհանյան` +91 կգ ք/կ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |