ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ, ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻ23 ապրիլի 2002 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Աբու-Դաբիում Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հարավ-Կովկասյան տարածաշրջանը շարունակում է ընդունվել աշխարհի կողմից, որպես հակամարտությունների գոտի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նրա խոսքերով` Հայաստանի տնտեսության լիարժեք զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից են համարվում Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության առկայությունը եւ տրանսպորտային կապերի խնդիրը, որը բխում է հակամարտություններից: Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ այդ խնդիրների լուծումը մեծամասամբ կախված է տարածաշրջանային գործընթացներից ամբողջությամբ եւ նրանցում մեր պետությունների ընդգրկվածության աստիճանից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |