Տիգրան Գարամյանը հաջողությամբ հանդես է գալիս Ալոիզ Նագլերի անվան շախմատային առաջնությանը Ցյուրիխում14 օգոստոսի 2009 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ներկայացնող հայ գրոսմայստեր Տիգրան Գարամյանը (2615) Ցյուրիխի շախմատային կազմակերպության 200-ամյակին նվիրված Ալոիզ Նագլերի անվան միջազգային շախմատային առաջնությանը 7 հնարավոր միավորներից հավաքել է 5,5 եւ առաջատարից` իսրայելցի Բորիս Ավրուխից, հետ է մնում կես միավորով:Առաջնությունը մասնակիցների բավական ուժեղ կազմ է հավաքել, որոնց թվում են` գրոսմայստերներ Ալեքսանդր Մորոզեւիչը, Ալեքսանդր Դրեեւը (Ռուսաստան), Էմիլ Սուտովսկին (Իսրայել) եւ ուրիշներ: Առաջնությունն անցնում է շվեյցարական համակարգով` 9 փուլով: Մասնակիցների ընդհանուր թիվը 272 է: 8-րդ փուլում Գարամյանն իր ուժերը կչափի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |