Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը կժամանի Հայաստան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով14 օգոստոսի 2009 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը կժամանի Հայաստան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ից 14-ը Երեւանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայից, ադրբեջանական հավաքականն արդեն մասնակցության վերջնական հայտ է ներկայացրել, սակայն հետագայում փոփոխությունները չեն բացառվում:Ադրբեջանի հավաքականը ելույթ կունենա քաշային բոլոր ութ կարգերում: Ադրբեջանցի ձյուդոիստների պատվիրակությունը 17 մարդու կազմով Երեւան կժամանի Զաիր Մամեդովի ղեկավարությամբ: Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի կազմը. Իլգար Մուշկիեւ ք/կ 55 կգ Ռասիմ Սաադուլաեւ ք/կ 60կգ Ֆագան Էմինօղլու ք/կ 66 կգ Օրհան Դունյամալիեւ ք/կ 73 կգ Ռամին Ղուրբանով ք/կ 81 կգ Շահին Գահրամանով ք/կ 90 կգ Էլմար Հասիմով ք/կ 100 կգ Նադիր Բաբաեւ ք/կ + 100 կգ: Մարզիչներ. Ռաշադ Մամեդով, Ֆարհադ Մամեդով, Ռաշադ Հասանով, Ազեր Շիհալիեւ: Մրցավար` Վալեհ Մագերամով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |