Հակերների հերթական զոհը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքն է

PanARMENIAN.Net - Շարունակվում են հակերների ոտնձգությունները հայկական կայքերի վրա: Այս անգամ վերջիններիս գործողությունների հետեւանքով տուժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀՖՖ-ից, կայքը չի գործել օգոստոսի 16-ի երեկոյից, սակայն օգոստոսի 17-ի կեսօրին հաջողվել է կարգավորել խնդիրը: Կայքը նախկինի պես մատչելի է եւ գործում է սովորական ռեժիմով:



«Հակերների այդպիսի հարձակումները նորություն չեն մեզ համար: Նախորդ ամիս մենք նույնպես բախվել էին այդ խնդրին, այն ժամանակ հակերները ֆրանսերեն ստորագրություն էին թողել: Սակայն այն ժամանակ նույնպես հաջողվեց լուծել խնդիրը», - ասել է ՀՖՖ մամլո քարտուղար Գեորգի Մաթեւոսյանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---