ԳԴՀ-ի դատախազությունը եւս մեկ թուրք ահաբեկչի ձերբակալության տույլտվություն է պահանջում17 օգոստոսի 2009 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Կարլսրուէի դատախազությունը դիմել է Դաշնային դատարան` այսպես կոչված «զաուէրլանդական խմբավորման» հինգերորդ անդամի ձերբակալության թույլտվություն տալու խնդրանքով: Խմբավորման մասնակիցները մի շարք ահաբեկչություններ էին նախապատրաստել Գերմանիայի տարածքում, այդ թվում օդանավակայաններում, հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Spiegel-ը:Նախկինում հայտնի էր միայն չորս ահաբեկչի, երկու իսլամացած գերմանացու` Ֆրից Գելովիցի եւ Դանիել Շնայդերի, եւ երկու թուրքի` Ադեմ Յիլմազի եւ Աթիլա Սելեքի մասին: Հինգերորդ ահաբեկիչը` 30-ամյա թուրք Մեւլյութ Ք.-ն, հետաքննության տվյալներով, Թուրքիայից Գերմանիա էր ուղարկել 26 դետոնատոր ռումբերի համար, որոնք պետք է ստանար Աթիլա Սելեքը: Հետաքննությունը Մեւլյութ Ք.-ի դերն ահաբեկչությունների նախապատրաստման գործում հանգուցային է համարում` նշելով, որ առանց վերջինիս «զաուէրլանդական խմբավորման» մոտ ոչինչ չէր ստացվի: Մեւլյութ Ք.-ն որոշ ժամանակ ապրել է Լուվիգսհաֆենում, իսկ ներկայումս ենթադրաբար թաքնվում է Թուրքիայիում: Գերմանիայի հատուկ ծառայությունների տվյալներով, նա ընդարձակ ծայրահեղական ցանց է ստեղծել ԳԴՀ-ում եւ Բալկաններում: Բացի դրանից, գտնվելով Ստամբուլում, նա պատասխանատու էր Չեչնիա մեկնող իսլամիստներին դիմավորելու եւ փոխադրելու համար: «Զաուէրլանդական խմբավորման» չորս անդամները ձերբակալվել են 2007 թվականին: Բոլոր չորսն էլ խոստովանել են, որ ահաբեկչություններ էին նախապատրաստում ԳԴՀ-ում: Նրանք պատրաստվում էին պայթուցիկ նյութերով հանդերձված ավտոմեքենաներով բախվել գերմանական ակումբների, բարերի, օդանավակայանների եւ այլ կազմակերպությունների շենքերին: Ահաբեկիչների թիրախներից մեկը ԳԴՀ-ում գտնվող ամերիկայն «Ռամշտայն» ռազմակայանն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |