Աշոտ Անաստասյանն ու Զավեն Անդրեասյանն առաջատար դիրքում են ,Abu Dhabi Openե շախմատի մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանն ու Զավեն Անդրեասյանն Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթացող շախմատի 18-րդ միջազգային փառատոնի բաց մրցաշարում հինգ փուլից հետո 4,5-ական միավոր են հավաքել եւ գրոսմայստերներ Ալեքսանդր Ռախմանովի (Ռուսաստան), Բասեմ Ամինի(Եգիպտոս), եւ Լախմանի (Հնդկաստան) հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը:



Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ` Հրանտ Մելքումյանն ու Հրայր Սիմոնյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր (6-20-րդ տեղերը), իսկ Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը երեք միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի 36-57-րդ տեղերը:



Մրցաշարի ավարտին մնացել է 4 փուլ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---