Արդյո՞ք Վրաստանի հայերը Հայաստանի կառավարությանը խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից ու ադրբեջանցիներից

PanARMENIAN.Net - Վրաստանում բնակվող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են պաշտպանել իրենց վրացիներից եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներից, հաղորդում է «Վրաստան Online»-ը` վկայակոչելով «Ախալի Տաոբա» թերթը: Նամակը ստորագրվել է Կվեմո Կարտլիում հայկական բնակչության մի մասի կողմից: Մինչդեռ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրտը հայտարարում է, որ «ծանոթացել է տվյալ նամակին եւ կարող է ասել, որ նրանում գրվածը սուտ է»: Նրա խոսքերով, նամակում հիշատակվում է Սամցխե-Ջավախք-Ցալկան: Դա ցույց է տալիս, որ բացի պատմության կեղծումից, նամակի հեղինակները սկսել են կեղծել նաեւ աշխարհագրությունը: Վան Բայբուրտը նշում է, որ տվյալ տերմինն օգտագործում է միայն «Միավորված Ջավախք» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, եւ միանգամայն հասկանալի է, թե ինչին է ծառայում նման նամակը:



Նա նաեւ հերքում է Վրաստանում բնակվող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ որեւէ դիմակայության առկայությունը: Ինչ վերաբերում է Ցալկայի հարցին, ապա Վան Բայբուրտը «բացառում է Հայաստանի կողմից տվյալ տարածքի նկատմամբ հավակնությունների ներկայացման հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, Երեւանում հիանալի գիտակցում են իրավիճակը, եւ այդ թեման երբեք արդիական չի կարող դառնա»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---