Հայաստանի համար կարեւոր չէ, թե արդյոք Վրաստանը կլինի ԱՊՀ կազմում18 օգոստոսի 2009 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ելքը ԱՊՀ կողմից առանձնապես չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, հայ-վրացական հարաբերություններն այնքան կարեւոր են Հայաստանի համար, որ Վրաստանի լինել կամ չլինելը ԱՊՀ կազմում առանձնապես դեր չի խաղում: Հայաստանը միշտ էլ ցույց է տվել, թե որքան կարեւոր են իր համար երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ինչի մասին վկայում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելը Հայաստանի կողմից, նույնը վերաբերում է նաեւ Թբիլիսիին:«Վրաստանն այլեւս հնար չունի մտնելու Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, այնպես որ նա սկսել է վերանայել իր հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ փորձում է առավել կառուցողական հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ»,- ասել է հայագետը: Ալվրցյանը նաեւ նկատել է, որ տարածաշրջանում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչի մասին վկայում է Իրանի շահագրգռվածությունը Հայաստանի հետ համագործակցության հարցում, այդպիսով, Հայաստանն առավել գրավիչ է դառնում նաեւ Վրաստանի համար: Ռուս-վրացական հակամարտությունից հետո Վրաստանը բավական «խղճալի» վիճակում է գտնվում, նշել է նա: Ընդ որում, հայագետն ավելացրել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վարելավումից հետո Վրաստանը դադարել է Կովկասում խաղալ «քմահաճ» երեխայի դերը, ինչը ցույց են տալիս նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունները: «Պատահական չէ, որ Սահակաշվիլին հայտարարում է, որ Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, թեեւ փաստաթղթերի համաձայն նման բան երբեք չի եղել»,- նշել է Հայկազուն Ալվրցյանը: 2008թ. օգոստոսի 12-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ի նշան Հարավային Օսիայում խաղաղության պարտադրման` Ռուսաստանի ռազմական գործողության դեմ բողոքի, որոշում ընդունեց ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին, որից հետո սկսվեցին համապատասխան իրավաբանական գործընթացները: Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են: Օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես եւ վերջնականապես լքեց ԱՊՀ շարքերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |