«Abu Dhabi Open» շախմատային առաջնությանը առջեւում միանգամից երեք հայ գրոսմայստերներ են18 օգոստոսի 2009 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթացող 18-րդ միջազգային շախմատի բաց առաջնության առաջատարներ Աշոտ Անաստասյանին եւ Զավեն Անդրեասյանին միացել է Հրանտ Մելքումյանը, որը 6-րդ փուլում պարտության է մատնել շախմատիստ Նիրմալին: Անաստասյանն ու Անդրեասյանն իրենց հերթին ոչ ոքի են ավարտել պարտիաները համապատասխանաբար Լահմանի (Հնդկաստան) եւ Բասսեմ Ամինի (Եգիպտոս) հետ եւ հավաքելով 5-ական միավոր, Մելքումյանի հետ միասին շարունակում են մնալ 11 առաջատար շախմատիստների ցուցակում:Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 6-րդ փուլում հաջող ելույթ ունեցավ` պարտության մատնելով Ալի Աբդուլկարիմին ԱՄԷ-ից: Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը ոչ ոքի է ավարտել իր հանդիպումը հնդիկ անտոնիո Վիանի Դ'Կունյայի հետ: Սիմոնյանը 6 փուլերից հետո 4,5 միավորով կիսում է 10-20-րդ տեղերն: Գալոյանը 4 միավորով կիսում է 21-38-րդ տեղերը: 7-րդ փուլում Անդրեասյանը, Անաստասյանը եւ Մելքումյանը իրենց ուժերը կչափեն իրենց հետ միասին առաջատարի դիրքերը զբաղեցնող Լահմանի (Հնդկաստան), Անտոն Ֆիլիպպովի (Ուզբեկստան) եւ Ալեքսանդր Ռախմանովի (Ռուսաստան) հետ համապատասխանաբար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |