Ադրբեջանին Երեւանում մարզիկների բնակվելու վայրի հետ կապված երաշխիքներ են հարկավոր18 օգոստոսի 2009 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում դեռեւս քննարկվում է իրենց ձյուդոյի երիտասարդական հավաքականի` 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը մասնակցության նախնական հայտ է ներկայացնել, որի համաձայն Երեւան է ժամանելու 14 հոգուց բաղկացած պատվիրակություն:Այդ առիթով Ադրբեջանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության մամլո ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան հայտնել է, որ Ադրբեջանի հավաքականի` Երեւան մեկնելու հարցը կլուծվի հաջորդ շաբաթ: «Ներկա պահին նախարարությունը քննարկումներ է անցկացնում ձյուդոյի Եվրոպայի առաջնության շուրջ: Մենք անհանգստացած ենք երաշխիքների պատճառով` կապված առաջնության ընթացքում մեր մարզիկների բնակվելու վայրի եւ այլ առօրյա կարիքների հետ: Ամեն դեպքում շաբաթվա ընթացքում Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը կհաղորդի իր վերջնական որոշումը»,- Մամեդովայի խոսքն է մեջբերում ԱՊԱ-Սպորտը: Նշենք, որ ի տարբերություն ադրբեջանցի մարզիկների, ովքեր ոչ մի անգամ չեն մասնակցել Հայաստանում կազմակերպված մրցություններին, հայ մարտիկները 2007թ. մասնակցել են Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |