Վրաստանի դրոշը կհեռացվի ԱՊՀ Գործադիր կոմիտեի շտաբակայանի շենքի դիմացից

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ում իր անդամությունը օգոստոսի 18-ին դադարեցրած Վրաստանի դրոշը կհեռացվի Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեի շտաբակայանի շենքի դիմացից:



«Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ կազմից: Այդ երկրի պետական դրոշը մինչեւ երեքշաբթի օրվա վերջը կհեռացվի Մինսկում Համագործակցության Գործադիր կոմիտեի շտաբակայանի շենքի դիմացից»,- ասել է Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:



Ընդ որում, նա նշել է «չարժե իրարանցում չստեղծել այդ իրադարձության շուրջ»: «Երեքշաբթի օրվանից Վրաստանը չի մասնակցելու սահմանափակ սուբյեկտային կազմով պայմանագրերին, որոնց կարող են մասնակցել միայն Համագործակցության երկրները, սակայն մնում է ԱՊՀ շրջանակներում այն 75 պայմանագրերի մասնակիցը, որոնք համար անդամությունը Համագործակցությունում պարտադիր չէ»,- հիշեցրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, հաղորդում է Գրուզիա «online»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---