Հայաստանի սուպերմարկետներում ժամկետն անցած ապրանքների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկվել18 օգոստոսի 2009 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը լրագրողներին հաղորդել է, որ հաշվի առնելով ամառային սեզոնը, միանգամայն ակտուալ է դարձել սննդամթերքի ժամկետայնության խնդիրը: Նա հաղորդել է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը» պարբերաբար սուպերմարկետների դիտարկում է անցկացնում տաղավարներում ժամկետն անցած սննդամթերքի առկայությունը պարզելու համար:Սակայն Եղոյանը գտնում է, որ ժամկետն անցած մթերքի առկայության դեպքում սուպերմարկետին նշանակվող տուգանքներն անարդյունք են, քանի որ գումարները մեծ չեն: Ուստի այսօր դրանք չեն կարող գործել նման խախտումները կանխարգելելու համար, հայտնել է հասարակական կազմակերպության ղեկավարը: Որպես նման խանութների վրա ազդելու լրացուցիչ միջոց, Աբգար Եղոյանն առաջարկել է հրապարակել այն սուպերմարկետների անունները, որտեղ ժամկետն անցած ապրանք է վաճառվում: Հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով, այդ մեթոդն առավել արդյունավետ կլինի, քանի որ սուպերմարկետը կկորցնի ինչպես իր իմիջը, այնպես էլ իր գնորդներին եւ մեծ կորուստներ կկրի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |